Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից և նրա որդուց ու հանդիպման հրավիրել          ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն       Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ    

15 հոկ 2022 16:33

Իրանում տեղ չկա թավշյա կամ գունավոր հեղաշրջումների համար․ Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Իրանում տեղ չկա թավշյա կամ գունավոր հեղաշրջումների համար։ Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։


Նա դատապարտել է Արեւմուտքին՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում ոստիկանական դաժանությունների նկատմամբ  անգործության  համար։


Մեկնաբանելով Իրանում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ արտգործնախարարն ասել է. «Մահսա Ամինիի մահը ցավալի է։ Այս կապակցությամբ դատաբժշկական կազմակերպությունը՝ զգալի թվով բժիշկ-մասնագետների եւ փորձագետների հովանավորությամբ, ներկայացրել է ճշգրիտ եւ գիտական ​​զեկույց։ Մինչդեռ դատաքննությունն ընթանում է։ Իհարկե, այս դեպքը պատրվակ է որոշ արեւմտյան պաշտոնյաների համար։ Հարցն այն է, թե ինչ է արել Արեւմուտքը՝ Կանադայում եւ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից կանանց եւ երեխաների սպանությունների հարյուրավոր դեպքերը հետաքննելու համար»,-նշել է նա։  


Աբդոլլահիանի խոսքով՝  Իրանը վայելում է ժողովրդի հզոր աջակցությունը։ «Իրանում տեղ չկա գունավոր կամ թավշյա պետական ​​հեղաշրջման համար։ Իրանը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության խարիսխն է»,-հավելել է նա։   


Իր հերթին, Բորելը նշել է, որ գոհ է ԳՀՀԾ-ի վերականգնման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացից եւ ընդգծել է  Թեհրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համագործակցության կարեւորությունը: Նա Իրան-ԱՄՆ գերիների փոխանակումն անվանել է քայլ առաջ՝ համաձայնության հասնելու ջանքերում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր