Անիմաստ խուճապ առաջացրեցին․ 25-օրյա հավաքներ անցկացնելու նախագիծը դեռ պատրաստ չէ․ «Հրապարակ»

ՊՆ մամուլի խոսնակը մեզ հայտնեց, որ նախագիծը դեռ շրջանառության մեջ դրված չէ, մշակված չէ, ընդունված չէ։ Երբ պատրաստ լինի, կհրապարակեն։ Այս պահին հայտնի էլ չէ, թե երբ է պատրաստ լինելու։ Հիմա երկամսյա հավաքներ են, որը մինչեւ նոյեմբերի 22-ն է տեւելու։ Իսկ մյուս վարժական հավաքների մասին կառավարությունն արդեն առանձին որոշում կկայացնի։ Ստացվում է՝ այս իշխանությունները դարձյալ շտապեցին, դեռ որոշումը չկայացրած, դեռ անգամ նախագիծը չմշակած՝ հայտարարեցին ինչ-որ բան, աղմուկ բարձրացավ, խուճապ առաջացավ, իսկ իրենք մարդկանց նորմալ չբացատրեցին, որ սա դեռ իրենց գլխում է՝ գործնական որեւէ քայլ այս ուղղությամբ առայժմ արված չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։