Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն          Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ       Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը    

19 հոկ 2022 10:33

Ալմա-Աթայի հռչակագիրն ու դրա արձանագրություններն արխիվներում չեն․ ուր է անհետացել պատմական փաստաթուղթը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Սակայն 1991-95թթ․ ՀՀ ԳԽ անդամները հայտարարեցին, որ այդ հռչակագիրը Հայաստանը վավերացրել է վերապահումներով՝ նշելով, որ այն չի վերաբերում Արցախին։ Այն քննարկվել է ՀՀ ԳԽ-ում, եւ վերապահումը տեղ է գտել արձանագրության մեջ։ Այս մասին մեզ ասել են ԳԽ փոխնախագահ Արա Սահակյանը, պատգամավորներ Սուրեն Զոլյանն ու Կիմ Բալայանը։ Սակայն այդ հայտարարություններից հետո իշխանությունը փորձել է ԱԺ-ի կամ ԱԳՆ-ի արխիվներում գտնել հռչակագիրն ու դրա քվեարկության արձանագրությունը, սակայն չի գտել։


ԱԺ-ից մեզ ասացին, թե իրենց արխիվում նման փաստաթուղթ չկա, հնարավոր է՝ Ազգային արխիվում լինի։ Մենք հարցում ենք արել, որպեսզի պարզենք, թե ուր է անհետացել պատմական փաստաթուղթը, որի ընդունմանը 260 մարդ է մասնակցել, եւ բազում մարդիկ են տեղեկացված»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր