Իրանը հրթիռակոծել է ամերիկյան ռազմաբազաները՝ Կատարում, Բահրեյնում և Իրաքում          ՀՀ տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»       Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում    

21 հոկ 2022 18:00

ԵԱՏՄ-ն պաշտպանում է իր անդամներին էներգակիրների գների անհիմն թանկացումներից

Եվրասիական տնտեսական միությունն իր անդամներին պաշտպանում է էներգակիրների գների չհիմնավորված ուռճացումից։ Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարեց Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։

Ինչպես նշել է Միշուստինը, ԵԱՏՄ երկրների համար կարևորագույն հարց է մնում գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորումը։ Նրա խոսքով՝ երբ ԵԱՏՄ երկրները 10 տարի առաջ պայմանավորվում էին կազմավորման մասին, քչերը կարող էին ենթադրել, թե ինչ գների աճի կհանդիպեն սպառողներն ամբողջ աշխարհում։

«Ես կարծում եմ, որ մեր Միությունը լրջորեն պաշտպանում է դրա մասնակիցներին էներգակիրների արժեքի չհիմնավորված ուռճացումից, ինչն ապացուցում է ինտեգրման մեր ընտրած ռազմավարության, ինչպես նաև նախկինում կնքված միջկառավարական համաձայնագրերի կատարման ճիշտ լինելը»,- ասաց ՌԴ վարչապետը։
Միշուստինի խոսքով՝ անհրաժեշտ է նաև համակարգել տրանսպորտային քաղաքականության ոլորտում առկա պայմանները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր