Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Այս կենդանակերպի նշանների համար ֆինանսական առումով շրջադարձային կլինի       Այս կենդանակերպի նշանների կյանքը հուլիսի 1-ից կլցվի երջանկությամբ    

22 հոկ 2022 10:34

ԼԳԲՏ համայնքի տղաները ինքնասպան են եղել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.


«Համացանցում տեղեկություն է տարածվել, որ երկու անչափահաս տղաներ, որոնք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են իրար ձեռք բռնած, նետվել են կամրջից: 


Տղաներից մեկը՝ Արսենը, ինստագրամյան իր էջում մինչ ինքնասպան լինելը՝ հրապարակել է նկարներ և գրել` Happy End: Լուսանկարներով կիսվելու որոշումները և մեր բոլոր համատեղ գործողությունները կայացվել են երկուսիս կողմից»։ 


 Անչափահաս տղաներից մեկին մոտ 1 ամիս առաջ դուրս են հանել տանից։ Գրառման մեկնաբանություններում տղայի ընտանիքի անդամներից մեկը գրել էր` «Գնա մեռի, լավ կանես գնաս սատկես, դու էլ մեռի, տղա ես` արի տուն»»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր