Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

22 հոկ 2022 12:54

Հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում՝ սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից, ներկայացրի, թե որքան է փոխվել Երևանը 2018–ից հետո․ Աննա Հակոբյան

Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից։


Այս մասին գրառում է արել Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ․«Տիկին Մակրոնին ներկայացրեցի, թե որքան է փոխվել Երևանը 2018 թվականի հոկտեմբերից հետո, երբ տեր և տիկին Մակրոնները վայելեցին մեր քաղաքի տաք հյուրընկալությունը։ Ասացի, որ միայն պատկերացնել կարելի է, թե այս չորս տարվա ընթացքում դեռ որքան կզարգանար Հայաստանը, եթե չլիներ 2020 թվականի դավադիր պատերազմը։ Այդ դեպքում Եվրոպան մեր տարածաշրջանում արդեն իսկ կունենար հզոր, ժողովրդավար, ազատ և ուժեղ գործընկեր՝ ի դեմս Հայաստանի։ Բայց սա մի դժվար ճանապարհ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը հաստատատակամ է անցնել, և մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամ երկրներին, ովքեր մեր կողքին կլինեն այդ ընթացքում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր