Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում       ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները    

25 հոկ 2022 12:04

Աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ.պետք է թուլացնել ցանկացած ավելի լայն լարվածություն, որը կարող է առաջանալ

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանին Իրանի վերջին զորավարժություններին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն ունի:


«Ես դրա վերաբերյալ առանձնահատուկ մեկնաբանություն չունեմ։ Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել, և մենք հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, մի տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որպեսզի թուլացնենք լարվածությունը այդ երկու երկրների միջև և աշխատենք թուլացնելու ցանկացած ավելի լայն լարվածություն, որը կարող է առաջանալ»,- ասել է Փրայսը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր