Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

27 հոկ 2022 13:11

Աշխարհի ոչ մի երկիր չպետք է օգնի ագրեսորին, ՌԴ-ին անօրինական պատերազմում

Աշխարհի ոչ մի երկիր չպետք է օգնի ագրեսորին անօրինական պատերազմում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Ռուսաստանին իրանական անօդաչու սարքերի մատակարարումը։


Այս մասին նա ասել է ամերիկյան «Ջորջ Բուշ» ավիակիր նավի վրա, որն այս պահին մասնակցում է Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի Neptune Strike 2022 զորավարժություններին, ասված է ՆԱՏՕ-ի կայքէջում, փոխանցում է korrespondent-ը։


«Վերջին օրերին մենք նաև տեսանք, որ Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում ռուսական ռազմական ջանքերին։ Դա անընդունելի է, ոչ մի երկիր չպետք է օգնի ագրեսորին անօրինական պատերազմում: Ուստի ես ողջունում եմ դաշնակիցների եւ Եվրամիության կողմից Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը»,- ասել է նա։ Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն «առանցքային փուլում է»։ «Նախագահ Պուտինը պատերազմի դաշտում իր անհաջողություններին պատասխանում է ավելի ագրեսիվությամբ՝ հարձակումներ խաղաղ բնակչության, քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների հարվածներ բնակելի թաղամասերին: Այժմ Ռուսաստանը կեղծ պնդում է, որ Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում ռադիոլոգիական «կեղտոտ ռումբ» կիրառել։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մերժում են այս բացահայտ կեղծ հայտարարությունը»,- ասել է գլխավոր քարտուղարը։


Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պատերազմի մասնակից չէ, սակայն կշարունակի աջակցել ուկրաինացիների ինքնապաշտպանության իրավունքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։


Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելացնի ամեն ինչի մատակարարումը, որպեսզի ուկրաինացիները կարողանան պայքարել ամբողջ ձմեռ, այսինքն՝ գեներատորներ, ձմեռային հագուստ և վրաններ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր