Մնում են նախկին նախագահները իշխանության հավակնորդներ, մնում է Փաշինյանը, հեռանում են, ապրիորի հեռանում է Փաշինյանը          ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ»       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 5-ի համար    

28 հոկ 2022 12:51

Պուտինը չի կարող լինել ավելի հայ, քան հայերը.Մենք կտրուկ դեմ ենք «վաշինգտոնյան փաստաթղթին»

44-օրյա պատերազմը կարող էր տեղի չունենալ, մենք կարող էինք այդ կորուստները չունենալ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշում չընդուներ, որ պետք է գնալ պատերազմի ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:


«Հետագայում ինքն էլ է խոստովանում, որ կարող էր այս ամենը հանձնել առանց զոհերի, բայց արձանագրենք եւս մեկ անգամ, որ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը ֆիքսում է՝ պատերազմը կարող էր չլինել, եթե բանակցային գործընթացը փակուղի չմտցվեր: Հաջորդը, պաշտոնական Երեւանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի համաձայնել է, այսպես կոչված, վաշինգտոնյան փաստաթղթին, համաձայն որի Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա ՀՀ իշխանության որոշումն է, որի հետեւում կանգնած է բացառապես մեկ մարդու ցանկությունը եւ մոտիվացիան: Այդ մոտիվացիան անձնական բնույթի է: Դա այն է, որ հետագայում  Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստանա ապաստանել որեւէ արեւմտյան երկրում:


Երրորդ մոտեցումն այն է, որ Պուտինը հայտարարում է, որ դա Հայաստանի որոշումն է, ոչ թե Ռուսաստանի, կամ նույնիսկ Արեւմուտքի: Այսինքն Նիկոլ Փաշինյանն ինքն է նախաձեռնել Արցախը հանձնել Ադրբեջանին, եւ եթե հայ ժողովուրդը այդ որոշման հետ համակերպվի, Ռուսաստանը ոչինչ չի կարող անել: Այլ կերպ ասած, Պուտինը չի կարող լինել ավելի հայ, քան հայերը:


Այս բոլորը միասին վերցրած, մեզ բերում են այն եզրահանգման, որ հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր դիրքորոշումը քաղաքական վարքագծով: Սրա վերաբերյալ պետք է արտահայտվեն բոլորը՝ սկսկած երեք նախագահներից, կաթողիկոսներից, մտավորականներից, ոստիկաններից, նաեւ իշխանության ներսից: Սա անվտանգության եւ գոյաբանական հարց է»,-հայտարարեց նա:


Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ իրենք կտրուկ դեմ են վաշինգտոնյան փաստաթղթին, որովհետեւ այդ պարագայում ոչ միայն Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, այլ կառաջան արցախահայության գոյության հարցը, որից հետո կվտանգվի Հայաստանի գոյությունը. «Դա իրականում ոչ այնքան Արցախի հարցն է, որքան Հայաստանի գոյության հարցը: Վաշինգտոնյան փաստաթղթի պարագայում մենք կստանանք պատերազմ, ավերածություններ Երեւանում: Սա բոլորս պետք է գիտակցենք: Այս պարագայում քաղաքական պրոցեսները պետք է մտնեն տաք փուլ: Խոսքս ներքաղաքական զարգացումների մասին է, եթե քաղաքական փոփոխություններ չլինեն, ապա կլինի պետականության ոչնչացում»,-ընդգծեց պատգամավորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր