Թուրքերն ուզում են Հայաստանում պահել այն իշխանությունը, որի շնորհիվ տիրացան Արցախի 9 շրջաններին

«Ի՞նչ են ուզում անել թուրքերը. նրանք ուզում են Հայաստանում պահել այն իշխանությունը, որի շնորհիվ տիրացան Արցախի 9 շրջաններին: Մեր իշխանությունը հիմարաբար դա արեց, թե դավաճանաբար, կպարզենք հետագայում: Եթե այս իշխանությունը մնա, մենք հանձնելու ենք Սյունիքը և թուրքական «Բայրաքթարների» դիմավորենք Երևանի վրա»,- ասաց Թևանյանը:
Անդրադառնալով Ազգային ժողովում Ն. Փաշինյանի հնչեցրած հայտարություններին, շարունակեց. «Եթե արտահերթ ընտրությունները տեղի են ունենում Նիկոլի կազմակերպած տարբերակով, մենք ստանալու ենք նույն թուրքական նախագիծը՝ այլ տեսքով: Հստակորեն պարզ է, որ երբ երեկ ԱԺ-ում խոսվում էր այն մասին, որ մենք պատրաստ ենք արտահերթ ընտրություններին, դա մեսիջ էր այն մասին, որ իրենք պատրաստվում են ընտրակեղծիքների: Թույլ չտալ որպեսզի այս կապիտուլյանտ իշխանությունն ինքը կազմակերպի ընտրություններ, որովհետև ինքը լեգիտիմ չէ և չի ներկայացնում ժողովրդի իշխանությունը: Ժողովուրդն իր ձեռքը պետք է վերցնի իշխանությունը և կազմակերպի ընտրություններ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը: