Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին          Չինական հորոսկոպ, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին հունվարի 19-23-ն ընկած շաբաթվա ընթացքում       Սարսափելի նվաստացուցիչ է այն, որ 99 տարով զիջելով մեր ինքնիշխանությունը Սյունիքում, որպես քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը    

31 հոկ 2022 11:45

Արցախում պետական դավաճանության գործով կա մեղադրյալ

Արցախի դատախազությունը հայտնում է. «25.05.2022թ. ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ: Գործով իրականացված նախաքննության արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից ԱՀ քաղաքացի Ա. Հ-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Գործի դատական քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր