Իրանը «կորցրել է բանալիները», որոնք անհրաժեշտ են Հորմուզի նեղուցը բացելու համար          Մենք բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք, և իրենք որևէ կերպ չեն մասնակցում հավաքագրման պրոցեսին       Կոտայքի մարզում «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում    

03 նոյ 2022 18:00

Ծովային միջանցքի գործունեությունը լիովին կարգավորվել է, երբ Ռուսաստանը վերադարձել է գործարքին. Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծովային միջանցքի գործունեությունը լիովին կարգավորվել է, երբ Ռուսաստանը վերադարձել է գործարքին։

Աքարի խոսքով՝ Անկարան ջանքեր է գործադրում նաև հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։

Գործարքը վերականգնելու համար Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին: Նա բարձր է գնահատել այն փաստը, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում դուրս գալ սևծովյան գործարքից, եթե Ուկրաինան խախտի իր տված երաշխիքները և հացահատիկի միջանցքը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ վարելու գործիք դարձնի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր