Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:Միջնորդությունը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար:
