Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

04 նոյ 2022 14:27

Արցախի դրոշի ներքո հերթական քաղաքական միջոցառումը մեր օրակարգում չի քննարկվում, մենք ապրում ենք Արցախում, աշխատում Արցախի համար

Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն ապագայի. նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հրավիրել է հանրահավաք:


Tert.am-ը արտախորհրդարանական քաղաքական ուժերից փորձել է ճշտել իրենց դիրքորոշումը ընդդիմության հանրահավաքի և դրան մասնակցելու մասին։ Նշված հարցերի հետ կապված զրուցել ենք «Ապրելու երկիր» կուսակցությանն նախագահ Մանե Թանդիլյանի հետ, ով նշեց, որ իրենք չեն մասնակցելու հանրահավաքին։


«Ի աջակցություն Արցախի և արցախահայության՝ մենք հանրահավաքի մասնակցում ենք Արցախում, աշխատում ենք Արցախի համար, գնում ենք Արցախ, ապրում ենք Արցախում, ինչն էլ հորդորում եմ անել բոլորին։ Իսկ Արցախի դրոշի ներքո հերթական քաղաքական միջոցառումը մեր օրակարգում չի քննարկվում։ Արցախը մեզ համար ոչ թէ միջոց է, այլ` նպատակ»,- ասաց Թանդիլյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր