Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

04 նոյ 2022 15:05

Կոչ եմ անում մասնակցել նոյեմբերի 5-ի հանրահավաքին. Մուրադ Փափազյանի ուղերձը

Կոչ եմ անում մասնակցել շաբաթ` նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին կայանալիք հանրահավաքին՝ Հայաստանի և Արցախի անվտանգության համար: Այս մասին, իր ուղերձում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ,  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:


Ուղերձում նաեւ ասվում է. «Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Ես անբաղձալի տարր նկատված եմ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով արգելեց վերադարձս Հայաստան, բայց ես շարունակելու եմ ամբողջ ուժով պաշտպանել Հայաստանի և Արցախի հանրապետությունների շահը: Ես ուզում էի լինել քեզ հետ՝ Երևանում։ Չնայած ես ծնվել եմ Ֆրանսիայում, բայց ինձ համարում եմ 100% ֆրանսիացի և 100% հայ:



Հայաստանն իմ մեջ է, և ոչ ոք չի կարող ինձ խանգարել այն պաշտպանել. Սենատում և Ազգային ժողովում, Ֆրանսիայում, մենք բանաձեւեր ենք ընդունելու Հայաստանին և Արցախին աջակցելու և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։


Այսօր արդեն Սենատը հրապարակել է բանաձևի նախագիծը, որում ներառված է նաև Արցախի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտության դրույթը:


Պայքարը շարունակվում է։ Մեր և մեր երեխաների ապագայի անունից մենք պետք է դիմադրենք, ցույց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք, Արցախի հետ, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության: Կոչ եմ անում շաբաթ օր ժամը 15.00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում», - նշել է ֆրանսահայ գործիչը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր