Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

10 նոյ 2022 17:01

Ռուսական զորքերը դուրս կգան Խերսոն քաղաքից

Ռուսական զորքերը առաջիկայում կնահանջեն Խերսոն քաղաքից և պաշտպանություն կզբաղեցնեն Դնեպրի ձախ ափին։ Նման հրաման է տվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ուկրաինական պատերազմում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկով, փոխանցում է Kommersant-ը։

Ըստ Սուրովիկինի՝ նահանջը թույլ կտա պահպանել զինվորականների կյանքն ու զորքի մարտունակությունը, ինչպես նաև հնարավորություն կտա լրացուցիչ ուժերով այլ ուղղություններով ակտիվ գործողություններ իրականացնել:
Սերգեյ Սուրովիկինի տվյալներով՝ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 7-ի ընթացքում Խերսոնից տարհանվել է ավելի քան 115 հազար մարդ։

Ռուսական զորքերը Խերսոնի համար մարտերը սկսել էին փետրվարի 24-ին, իսկ մարտի 3-ից քաղաքը ռուսական բանակի վերահսկողության տակ էր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30-ին հրամանագրեր էր ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին, այդ թվում՝ Խերսոնի շրջանը։ Տարածաշրջանը միացվել է հանրաքվեի արդյունքներով։ ՌԴ-ի կազմում ընդգրկվելու օգտին այն ժամանակ քվեարկել էր ընտրողների 87,05 տոկոսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր