Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

11 նոյ 2022 10:17

Արցախի հարցը մնում է բարդ խնդիր․ այս պահին բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ո՛չ Ադրբեջանն է կարողանում առաջարկել, ո՛չ՝ Հայաստանը․ Սերգեյ Բագրատյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Շուշիում հայտարարել է, թե «Ղարաբաղը մեր հողն է, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված: 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը»: Ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, ակնհայտ է, որ ռուսական կողմի առաջարկն Ադրբեջանը չի ընդունում, եւ հինգ տարին լրանալուց հետո, եթե ոչ վեց ամիս առաջ, խնդիր ենք ունենալու, որովհետեւ Ադրբեջանը պահանջելու է ռուս խաղաղապահների դուրսբերում Արցախից:


— Այդ դեպքում Մոսկվան ի՞նչ է նախապատրաստվում անել, այս հարցին պետք է պատասխանեն: Այսինքն՝ ստացվում է, որ կարգավիճակի անորոշ հետաձգումը որեւէ բան չի տալիս մեզ, էլ կարգավիճակ չի էլ լինում, որ անորոշ հետաձգես: Մեզ անհրաժեշտ է երաշխիքներ ունենալ, բայց չպետք է կարեւորվի, թե որտեղից է այդ երաշխիքը լինելու:


— Կարծում եք՝ այնպիսի փակուղում ենք, որ նույնիսկ ընտրությա՞ն հնարավորություն չունենք արեւմտյան եւ ռուսական տարբերակների միջեւ:


— Բնականաբար, միշտ էլ ընտրության տարբեր հնարավորություններ ունենք, բայց խելացի վարվելու կանոնակարգն այն է, որ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բոլոր հայանպաստ մոտեցումները կարողանանք գույքագրել եւ ամրագրել մեկ փաստաթղթում՝ լինի Իրանի ու Հնդկաստանի դիրքորոշումը, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների մոտեցումները, թե Ռուսաստանի խաղաղապահ առաքելություն իրականացնելու կամքն ու ցանկությունը:


— Այդուհանդերձ, այս իրավիճակում, ըստ Ձեզ, մինչեւ տարեվերջ կունենա՞նք որեւէ խաղաղության պայմանագիր:


— Վարչապետը հայտարարեց, որ մեր ձգտումը դա է, բայց այդտեղ մի կողմի ցանկությունը քիչ է: Եթե Ադրբեջանն առարկում է, չի կարող լինել միակողմանի խաղաղություն, հնարավոր չէ, բայց միջազգային ուժերի ներգրավվածությունն ակնհայտ է, եւ չի բացառվում, որ երկու կողմին ստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ ու ավարտել այս խնդիրը: Եթե ականջալուր ենք լինում պետությունների ղեկավարների հայտարարություններին, ապա ակնհայտ է, որ ե՛ւ Թուրքիան է ասում, որ պետք է ավարտել այս հակամարտությունը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ Ֆրանսիան: Այսինքն՝ կոնֆլիկտն ավարտելու խնդիրը բոլոր կողմերը դիտարկում են կարեւոր պայման, բայց Արցախի հարցը մնում է բարդ խնդիր, որովհետեւ այս պահին բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ո՛չ Ադրբեջանն է կարողանում առաջարկել, ո՛չ՝ Հայաստանը»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր