Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 1-ի համար          Իշխանության «ռազվեդչիկները» հերթապահություն են իրականացնում․ «Հրապարակ»       Միլիարդատեր պաշտոնյան, որը միլիոնավոր եկամուտներ ունի նաև բնամթերքով. ով է նա. «Ժողովուրդ»    

11 նոյ 2022 12:49

Արգելվել է ռուսերենով ուսուցումը և երեխաներին այդ լեզուն սովորեցնելը Կիևիմանկապարտեզներում և դպրոցներում

Կիևի իշխանություններն արգելել են մանկապարտեզներում և դպրոցներում ռուսերենով ուսուցումը և երեխաներին այդ լեզուն սովորեցնելը։ Համապատասխան որոշում է կայացրել Կիևի քաղաքային խորհուրդը, հայտնում է Rambler–ը։ 

«Ներկա պայմաններում Կիև քաղաքի տարածքային համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի ռուսերենով անցկացումն ու ռուսաց լեզվի ուսումնառությունն անպատշաճ և ոչ ճիշտ է»,-ասվում է խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Կիևի քաղաքային խորհուրդում կրթության և գիտության, ընտանիքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Վադիմ Վասիլչուկի խոսքով՝ այս դեպքում սա ազգային անվտանգության հարց է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր