10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

12 նոյ 2022 15:14

Տեսանյութ.Կրեմլը ՀՀ-ում բախումներ կհրահրի՝ իր և Թուրքիայի պարտադրանքը կատարելու․ դեսանտ է իջեցրել արդեն

Նոյեմբերի 23-ին Երևանում սպասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի օրակարգում ՀՀ-ի դիմումի քննությունն է լինելու։ ՀՀ-ն պահանջում է ՀԱՊԿ-ից  ռազմական ուժով կամ դիվանագիտական-քաղաքական գործիքներով աջակցել՝ ՀՀ տարածքների նկատմամբ Ադրբեջանի օկուպացիան վերացնել։ Հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը, որ ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի քաղաքականության նկատմամբ քննադատական վերաբերմունք ունի, որևէ սպասելիք չունի, որ ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն կաջակցեն ՀՀ-ին։ «Անլուրջ կլինի որևէ հույս կապելը ՀԱՊԿ-ի հետ։ Չկեղծենք՝ ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է։ Իսկ ՌԴ-ն այն վիճակում չէ, որ կարողանա իր նախկին «вотчина»-ն՝ Հարավային Կովկասը տիրապետել, դրա համար օգնության է կանչել Թուրքիային։ Իսկ հիմա, տեսնելով, որ Թուրքիան ընդհանրապես՝ ոտքի տակից կարող է տանել ամբողջ Հարավային Կովկասը, փորձում է նոր խաղացող մտցնել՝ կաշառել Իրանին, որին ինչ-որ բաներ կարող է խոստանալ»,- պնդում է Միքայել Հայրապետյանը՝ անհրաժեշտ համարելով խորությամբ հասկանալ, թե որն է լինելու ՌԴ-ի քաղաքականությունը։ Ըստ նրա՝ ՌԴ-ի խնդիրը հիմա Հարավային Կովկաս Արևմուտքի մուտքը կասեցնելն է՝ այլ ուժերի աջակցությամբ։ Ըստ ՀԱՊԿ-ի հաղորդագրության՝ Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստին պետք է մասնակցեն անդամ երկրների ղեկավարները, ըստ այդմ՝ սպասվում է նաև Վլադիմիր Պուտինի այցը։ Միքայել Հայրապետյանը պահանջում է ՀՀ իշխանություններից՝ Պուտինի գալուն ընդառաջ հեռացնել Երևանում տեղադրված Կարմիր բանակին նվիրված արձանը, քանի որ այն խորհրդանշում է Առաջին Հանրապետության անկումը և պետականությունից զրկվելը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
factor.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր