Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

02 նոյ 2018 14:47

ԱԳՆ-ն պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ողջ գործընթացը

ԱԳՆ-ն պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ողջ գործընթացըԳլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի կողմից:
«Արմենպրես»–ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլիխոսնակ Աննա Նաղդալյանի հետ` պարզելու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը:
⁃ Ներկայումս արդեն իսկ ընթանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարինփոխելու գործընթացը: Ինչպե՞ս է այն իրականացվում:
⁃ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում նշված է, որ Գլխավոր քարտուղար նշանակվում է ՀԱԽ կողմից՝ ԱԳՆԽ ներկայացմամբ, երեք տարի ժամկետով, այբբենական կարգով: Գլխավոր քարտուղարի փոփոխման ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են դեռևս այս տարվա ամռանը Հայաստանի կողմից:
⁃ Ո՞ր երկրներն իրավունք ունեն դիմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարինփոխարինելու համար: Ի՞նչ հիմքերով կարող են փոխարինել նրան:
⁃ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրը, սակայն ՀԱՊԿ շրջանակում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:
⁃ Տվյալ երկիրը, որն առաջադրել է գլխավոր քարտուղարին, կարո՞ղ է, արդյոք, ետ կանչել նրան:
⁃ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անդամ պետություններից յուրաքանչյուրը: Հետ կանչել գլխավոր քարտուղարին հնարավոր չէ, քանի որ նա չի հանդիսանում տվյալ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Դավիթ Վիրաբյանն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր