Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

14 նոյ 2022 17:03

Խերսոնում ռուսների հետ «համագործակցած» տղամարդկանց կապել են փողոցի սյուներին

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկար, որում երկու մարդ կապկպված է փողոցի մետաղյա սյուներին: Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարն արվել է ուկրաինական Խերսոն քաղաքում:

Ըստ Daily Mail-ի՝ լուսանկարում պատկերվածները ենթադրաբար կոլոբորոցիոնիստներ են, որոնք «համագործակցել» են ռուսական զորքերի հետ այն ընթացքում, երբ քաղաքը գտնվել է նրանց վերահսկողության ներքո:

Աղբյուրը գրում է, որ նրանցից շատերը, որոնք համագործակցել են ռուսների հետ, փախել են քաղաքից վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:

Բայց լուսանկարում պատկերված երկու տղամարդիկ երեկ բերման են ենթարկվել. նրանք սպասում են իրենց ճակատագրին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան ասել է, որ քննիչները բացահայտել են ավելի քան 400 ռազմական հանցագործություններ՝ իրականացված ռուսական զորքի կողմից, և որ Խերսոնի շրջանում հայտնաբերել են ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց դիեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր