Տեսանյութ. Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել. ԱԳ փոխնախարարի պարզաբանումը

«Այն ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում այն ձևաչափով, որով 2 երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը Ալմա–Աթայի անձանագրության եւ հռչակագրի հիման վրա: Պրահայում դրա շուրջ հաջողվեց հասնել ինչ-որ համաձայնության՝ շարունակել բանակցություններն այդ սկզբունքի հենքի վրա: Փաստաթուղթը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմա Աթայի փաստաթղթերի և այն փաստաթղթերի վրա, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ընդունել են։
Մենք երբեք տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը չենք կապել Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ: Մենք այդ խնդիրը երբեք չենք դիտարկել որպես տարածքային պահանջատիրության հարց: Խոսքը վերաբերում էր նույն ձեւով մարդու իրավունքների, անվտանգության, ապրելու իրավունքին եւ այլն: Մենք նախկինում մենք ունեինք միայն ԼՂ հիմնահարց, հիմա ունենք Հայսատանի տարածքային ամբողջականության խնդիրը»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։
Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։