ՍԴ-ն ունի բոլոր հիմքերը՝ ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում          ԵԱՏՄ-ում իմ բացակայությամբ հայտարարություն է ընդունվել, իմ գործընկերներին հարցեր ունեմ       Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել. ՀԿԿ    

18 նոյ 2022 16:14

Ուկրաինայի հարցի շուրջ Մոսկվան ոչինչ չունի խոսելու Վաշինգտոնի հետ. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի հարցի շուրջ Մոսկվան ոչինչ չունի խոսելու Վաշինգտոնի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ո՛չ, նրանց հետ Ուկրաինայի շուրջ պարզապես ոչինչ չկա խոսելու», – Ռյաբկովն ասել է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության այն հարցին՝ պլանավորվել են արդյոք Ուկրաինայի հարցով շփումներ ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով՝ եթե ուկրաինական թեման է առաջ գալիս շփումների ժամանակ, ապա «ազդակների փոխադարձ ուղարկման ժանրով»:


«Երկխոսություն, առավել ևս բանակցություններ, պարզապես չի կարող լինել՝ հաշվի առնելով դիրքորոշումների արմատական հակադրությունը», – ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր