Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 17-ի համար       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

19 նոյ 2022 14:15

Վաշաձեն՝ Ղարիբաշվիլիին Հայաստանի օրինակն է բերել՝ ՀՀ-ում պատերազմական վիճակում 14 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, դուք ինչ եք արել

Այսօր Վրաստանի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթից հետո ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեն քննադատելով իշխանությունների քաղաքականությունը, ասել է․ «Հայաստանում պատերազմական վիճակում 14 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, իսկ դուք ի՞նչ եք արել, քանի՞ տոկոսով եք տնտեսության աճը խթանել», փոխանցում է Aliq.ge-ն։


Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին զինակիցն իր խոսքում ընդգծել է, թե Վրաստանում թոշակները և աշխատավարձերը բարձրացել են մինչև իշխանափոխությունը՝ 2012 թվականը։


«Մինչև 2012 թվական կենսաթոշակները բարձրացել են 10 անգամ, դուք քանի՞ անգամ եք բարձրացրել, գիտե՞ք թե որքան աշխատավարձ է ստանում զինծառայողը, գուցե ավելի քիչ քան ձեզ սուրճ եփողը։ Այժմ արդարադատության տներում 1000 լարի աշխատավարձ են ստանում, բայց այն կարող էր լիներ 3000-4000, եթե երկիրը դուք չղեկավարեիք», — ասել է պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր