Նոյեմբերի 7-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Նոյեմբերի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ջո Բայդենը զանգահարել է Դոնալդ Թրամփին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ    

22 նոյ 2022 10:45

Կա՛մ մանդատները կդնեք, կա՛մ դատախազը կգա ձեր հետևից. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է աշխատանքները ՀՀ Ազգային ժողովի հետ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Պարբերականի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ աշխատանքային կարգով քննարկվել է դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ մտնելու և պատգամավորներին «տանելու» հարմար ժամանակահատվածը երբ կլինի, և, ԱԺ-ից հորդորել են մի փոքր սպասել:

Պատճառն այն է, որ ԱԺ-ին լուրեր են հասել, թե «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ իրենց մանդատները վայր են դնելու: Խոսքն առայժմ Վահե Հակոբյանի, Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի և Արմեն Չարչյանի մասին է: Այսինքն՝ հնարավոր է, երբ դատախազը մտնի ԱԺ՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, արդեն նրանք մանդատից հրաժարվելու դիմումներ գրած լինեն, և անհարմար իրավիճակ ստեղծվի: Դրա համար գործընթացը փոքր-ինչ կանգ է առել:

«Իշխանությունը սպասում է՝ հասկանալու համար պատգամավորական մանդատներն ովքեր ինքնակամ վայր կդնեն, որից հետո նոր քայլեր կձեռնարկի, առավել ևս, որ որոշ գործերով վաղեմության ժամկետի հարցեր էլ կան: Իսկ իրականում իշխանության իրական նպատակը «Հայաստան» խմբակցությունը պառակտելն ու թուլացնելն է»,- գրում է օրաթերթը:

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, օրինակ, երկրում չէ, եթե համաձայնի իշխանության առաջադրած պայմանին և վայր դնի մանդատը, գուցե այլ գործողություններ չլինեն նրա հետ կապված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր