Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է․ «Հրապարակ»          Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ»       Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 նոյ 2022 13:28

Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր. Հանրային հեռուստաընկերությունը զգուշացնում է

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով, որ շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր:
«Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով», - նշված է հայտարարության մեջ:

Հեռուստաընկերությունից հայտնել են, որ վաճառքի այլ աղբյուրներ չկան. «Զգույշ եղե՛ք՝ խաբեության զոհ չդառնալու համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր