Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում կայանված «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում          Ամերիկյան զինnւժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության, վերջնական որոշումը Թրամփինն է, սակայն նա դեռևս հապաղում է       Ներգաղթային վիզայի դիմորդները ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից, պետք է անցնեն բժշկական հետազոտություն    

23 նոյ 2022 10:48

Տեսանյութ. Արդի Թուրքիան նոր մակարդակի է բարձրացել և անկաշկանդ քաղաքականություն է իրականացնում. նույնիսկ կարողանում է համարձակ գնահատականներ տալ 3 գերտերությունների առաջնորդներին

Թուրքիան նոր գերժամանակակից ԱԹՍ-ներ է ներկայացրել, ոչինչ չի կաշկանդում Անկարային՝ հարվածել այլ երկրներին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց թյուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ, ներկայում նեոպանթյուրքիզմը տոնում է իր հաղթարշավը։ Նրա կարծիքով, արդի Թուրքիան նոր մակարդակի է բարձրացել և իր ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիական ներուժով բավական անկաշկանդ արտաքին քաղաքականություն է իրականացնում։
Թյուրքագետի պնդմամբ, Էրդողանը նույնիսկ կարողանում է համարձակ գնահատականներ տալ առնվազն երեք գերտերությունների առաջնորդներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր