Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

23 նոյ 2022 17:05

Չավուշօղլուն խոսել է Կալիֆորնիա նահանգում ընդունված որոշման՝Հայոց ցեղասպանությանը վերաբերող ամերիկյան թեմայից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ընդունված որոշմանը, փոխանցում է Ermenihaber-ը։

Բանն այն է, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը սահմանել որպես ոչ աշխատանքային օր։

«Oրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների կողմից արձանագրվել են մեր խստագույն արձագանքները։ Բացի այդ էլ ամերիկյան կողմի հետ մեր շփումներում մենք շարունակում ենք բարձրաձայնել այդ մասին»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ տվյալ օրինագիծը (AB 1801) առաջադրել էր Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը։ Օրինագիծը պարտավորեցնում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին բոլոր համայնքային քոլեջներն ու պետական ​​դպրոցներն ամբողջ Կալիֆորնիայում փակվեն, իսկ նահանգի ​​ծառայողներին տրամադրել վճարովի արձակուրդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր