Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

24 նոյ 2022 13:50

Ծառուկյանը Լուկաշենկոյին իր առանձնատանը հյուրընկալելու համար պատրաստվել է շատ երկար և մանրակրկիտ, ողջ առանձնատունը հսկել են թիկնապահներ

Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուկաշենկոյին նախ դիմավորեց «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեկցեց գագաթնաժողովին:

Hraparak.am-ի հաղորդմամբ, մինչ մնացյալ հյուրերը՝ այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գիշերել են հյուրանոցում, Լուկաշենկոյին շտապել է իր առանձնատանը հյուրընկալել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Կայքը տեղեկացել է, որ Ծառուկյանը Լուկաշենկոյին իր առանձնատանը հյուրընկալելու համար պատրաստվել է շատ երկար և մանրակրկիտ: Ողջ առանձնատունը հսկել են Ծառուկյանի թիկնապահները, որոնք Լուկաշենկոյին դիմավորել են հատուկ` սև-սպիտակ հանդերձանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր