Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա          Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում, Շահին Մուստաֆաևը Երևանում է    

24 նոյ 2022 18:06

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:
 
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի, 27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
 
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր