Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

25 նոյ 2022 11:00

Բայրամովը կոչ է արել միջազգային հանրությանը «ճնշում գործադրել Հայաստանի վրա»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել միջազգային հանրությանը «ճնշում գործադրել Հայաստանի վրա», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրա պնդմամբ՝ «Հայաստանն ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերն «Ադրբեջանի տարածքից» (նկատի ունի Արցախը), ինչպես պահանջում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Նա նաև անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուր միջանցքին»՝ հայտարարելով, որ «Ադրբեջանը, եռակողմ հայտարարության համապատասխան կետի համաձայն, գործնական քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ»։

«Տվյալ դեպքում անհրաժեշտ է կատարել «Զանգեզուրի միջանցքի» բացման պարտավորությունները։ Դա կարող է կարևոր ներդրում դառնալ տարածաշրջանի ողջ ներուժի օգտագործման, ինչպես նաև խաղաղության կառուցման գործընթացում»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր