Դոլարը թանկացման միտումներ է ցույց տալիս

Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 402 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 397-398 դրամ է, վաճառքը՝ 402 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.14 դրամ (արժևորվել է 4.78 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 418 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 408 դրամ է, վաճառքը՝ 414-415 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 6.19 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.58 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 6.35 դրամ, վաճառքը՝ 6.44-6.45 դրամ։