Խուրման ունի լուրջ հակացուցումներ․ ոչ բոլորին է այն կարելի ուտել          Սեր, խոստովանություն...Խաբված 10 ռուս կանայք, որոնք զոհ են գնացել ադրբեջանցու խոստումներին, հանուն նրա վաճառել ամբողջ ունեցվածքը       ԿԻնը բուժվել է թոքերի քաղցկեղից ախտորոշումից ընդամենը մի քանի ժամ անց    

25 նոյ 2022 13:52

90 տոկոսը պատրաստ է դիմանալ մթին ու ցրտին, բոլոր ուկրաինացիներն ավելի ուժեղ են դառնալու այս պատերազմի պատճառով,ասել է Զելենսկիի կինը

«Ուկրաինան կդիմանա այս ձմռանը, չնայած ցրտին և ռուսական հրթիռակոծումների պատճառով էլեկտրաէներգիային անջատումներին, և կշարունակի պայքարել»,-այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է  Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան։


Նա Ուկրաիանայում տեղի ունեցողը բնութագրում է որպես աշխարհայացնքրի պատերազմ, և առանց հաղթանակի խաղաղություն լինել չի կարող։


«Մեր հանդիպումը պատմական քաղաքում է, որտեղ ձմեռային ցուրտը խայթում է, որտեղ գեղեցիկ փողոցային լապտերները խամրած են, որտեղ հոսանքազրկման պայմաններում շենքերը կորում են խավարում ու ցրտում, քանի որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ կառույցներին»,-ասել է Զելենսկիի կինը։


Նրա խոսքով, ուկրաինացի ժողովուրդը գովասանքների է արժանացել Ռուսաստանի հարձակման դեմ իր դիրքերում կանգնելու համար:


«Սա ամրության ևս մեկ ցավալի փորձություն է: Մենք պատրաստ ենք դիմանալ դրան», - ասել է Օլենա Զելենսկան։


Նա նշել է, որ ուկրաինացիներն ունեցել են մարտահրավերներ , մեծ թվով զոհեր, ավերածություններ և հոսանքազրկումները ամենավատ բանը չեն։
Նա վկայակոչել է վերջերս անցկացված հարցման արդյունքները, ըստ որոնց, ուկրաինացիների 90%-ն ասել է, որ պատրաստ է երկու-երեք տարի ապրել էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում, եթե կա Եվրամիությանն անդամակցելու հեռանկար:


«Գիտե՞ք, հեշտ է մասնակցել մարաթոնի ու ցազել, երբ գիտես, թե քանի կմ է մնացել։ Այս դեպքում ուկրաինացիները չգիտեն այն հեռավորությունը, որը ստիպված են վազել։ Երբեմն դա կարող է շատ դժվար լինել։ Բայց կան որոշ զգացմունքներ, որոնք օգնում են մեզ դիմանալ։ Բոլոր ուկրաինացիներն ավելի ուժեղ են դառնալու այս պատերազմի պատճառով»,-ասել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր