Թշնամուն պետք է բացատրել նման ողբերգությունների ծագումը.իրականացավ իրենց դավանած Ղուրանի ալ-Մաիդա սուրահի պատվիրանը          Ուկրաինայում ակնկալվող թեժ մարտերին ընդառաջ ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում       ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունները խիստ անպատասխանատու են և կարող են հայ-ադրբեջանական հակամարտությունը սրել. Responsible Statecraft    

26 նոյ 2022 13:33

Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործի մանրամասները

Պեմզաշենում ողբերգական սպանությունից մոտ երեք շաբաթ անց՝ Զարինեի փռած լվացքը չի հավաքվել, Մելիքսեթյանների դուռը շարունակում է կողպված մնալ:


31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների` 12-ամյա դստեր և 8-ամյա որդու ահասարսուռ սպանությունը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին, բայց թե կոնկրետ ո՞ր ժամին դեռ պարզվում է: Գործով մեղադրյալներ 32-ամյա Վրույր Բարսեղյանն ու նրա ազգական 41-ամյա Արկադի Բարսեղյանը կալանավորված են: Քննչական խմբի ղեկավարն առաջին անգամ մանրամասներ է հրապարակում, նշում՝ Վրույր Բարսեղյանը դեպքի օրը ժամը 21:00-ին հանդիպել է ազգականի՝ Արկադիի հետ ու ասել, որ իրեն գումար է անհրաժեշտ:


1lurer-ի փոխանցմամբ՝ քննչական խմբի ղեկավարը նշում է՝ նախաքննական մարմինն այս պահին հետքեր ոչնչացնելու տվյալ չունի, վերցվել են բազմաթիվ փորձանմուշներ, այդ թվում` արյան, որոնց պատասխանը դեռ չկա:


Դեպքի պահին մեղադրյալները ակլոկոհլի կամ թմրամիջոցի ազդեցության տակ եղել են, թե ոչ` կպարզվի նշանակված փորձաքննությամբ: Մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, որը, բժշկական գաղտնիքը հաշվի առնելով, չենք հրապարակում: Նախաքննական մարմինը նշանակել է դատահոգեբուժական փորձաքննություն, որ պարզի Բարսեղյանի մեղսունակության հարցը դեպքի պահին:


«Վստահեցնում եմ, որ անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից որևէ նմանատիպ հիվանդությունից ելնելով. դա բացառվում է»,-նշել է Պեմզաշենի սպանության գործով քննչական խմբի ղեկավար Նարեկ Գարեգինյանը:


Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` եթե անձը ճանաչվում է անմեղսունակ, բայց ապացուցվում է նրա կատարած հանցանքը, սահմանված պատիժը քաղաքացին միևնույն է` կրում է, բայց հոգեբուժարանում՝ հատուկ հսկողությամբ:


Իրավապահները մինչև այսօր ուժեղացված հսկողություն են իրականացնում թե մեղադրյալների, թե տուժողների բնակության հասցեներում: Գյուղում օրեր առաջ վենդետա է կանխվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր