Այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար          Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում       Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են    

26 նոյ 2022 15:48

Խաղաղապահներին թշնամին ասել է՝ եթե 3 կմ բարձրանաք վերև՝ խփելու ենք, նույնիսկ տրակտոր աշխատելուց լինի՝ խփելու ենք

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում բնակիչներն արդեն երկու տարի թշնամու կրակոցներն ու տարբեր սադրանքներն անտեսելով՝ փորձում են ապրել։ Արցախի 44-օրյա պատերազմից հետո թշնամին, որ գյուղից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա է գտնվում, մշտապես թիրախավորում է խաղաղ բնակչությանը, մեծ մասամբ չթողնելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։


168.am-ի հետ զրույցում Կիչանի գյուղապետ Արտո Հակոբյանն ասաց, որ այս տարի կարողացել են վարելահողերի չնչին մասը մշակել, մնացածն անմշակ են՝ թշնամու սադրանքների պատճառով։


«Կարողացել ենք 20 հեկտար մշակել, ռուս խաղաղապահներն էլ գալիս, մեր կողքին կանգնում են, որպեսզի կարողանանք աշխատել։ Բայց մի քանի օր առաջ կրակում էին, ռուսները գնացին, որպեսզի բանակցեին, խաղաղապահներին թշնամին ասել էր՝ եթե 3 կիլոմետր բարձրանաք վերև՝ խփելու ենք։ Ասել էին՝ եթե այդքան բարձրանաք, նույնիսկ տրակտոր աշխատելուց լինի՝ խփելու ենք։


Մի 36 հեկտար էլ ունենք, որ չենք կարողանում մշակել, որովհետև իրենց հսկողության տակ է, բայց գտնվում է  մեր սահմանում»,- ասաց Կիչանի գյուղապետը։


Ըստ նրա, պատերազմից հետո թշնամու դիրքերը գյուղից 2 կմ հեռավորության վրա են։ Նախորդ անգամ կարողացել են գյուղում 12,5 հեկտար հող ցանել՝ կրկին ռուս խաղաղապահների միջոցով։


«Այս ամենը բնակչության վրա չի ազդում այնքանով, որ չեն վախենում։ Մեր գյուղի դպրոցը թշնամու դիրքերից ավելի լավ է երևում, քան մեր գյուղից, բայց երեխաները բոլորն էլ նորմալ հաճախում են դպրոց, թե վերջն ինչ կլինի՝ չենք կարող ասել։


1990-ականներին մեր կողքի գյուղում՝ Նոր Ղազանչիում, ադրբեջանցիներ էին ապրում, ճիշտ է, սպանություններ չէին անում, բայց այլ վատություն էին անում հայերին, գողություն էին կատարում։ Հիմա առհասարակ դաժան են դարձել, չեն թողնում մեր հողը գոնե մշակենք։


Հիմա էլ որ մեր տարածքներն օկուպացրել է, դժվար թե այս պայմաններում մենք կարողանանք խաղաղ ապրել, հիմա գիտե՞ք թշնամին ինչ է ուզում, ուզում է, որ մենք իր ասած կանոններով առաջնոդրվենք, եթե չէ՝ կրակում է։ Ասում է՝ հայերի ասածը մեզ համար «վսյո ռավնո», ռուսներն Արցախում չպետք է լինեն։


Չգիտեմ, ապրենք՝ տեսնենք, թե ինչ կլինի»,- եզրափակեց Կիչանի գյուղապետ Արտո Հակոբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր