Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս       Փետրվարի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 նոյ 2022 15:05

Իբր «հայկական զինված խմբավորումներին պատկանող քվադրոկոպտերը հետախուզական թռիչք են իրականացրել. դա ապատեղեկատվություն է».Արցախի ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը` հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին:


«Դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուրեն Սարումյանը:


Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, համաձայն որի նոյեմբերի 26-ին` ժամը 11:28-ին, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, «հայկական զինված խմբավորումներին պատկանող քվադրոկոպտերը հետախուզական թռիչք է իրականացրել Շուշքենդ բնակավայրի` Խոջալուի, Աղդամի շրջանի Էդդի Խիրման բլրի տարածքում իրենց ստորաբաժանումների վրա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր