Թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը          Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ       Անգամ Փարիզում և Լոնդոնում Մալաթիայի յառմռկի նման հակահիգիենիկ բազարներ կան.Կրծկալի և հայրենիքի ընտրություն    

29 նոյ 2022 16:33

Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդես է եկել թվիթերյան գրառմամբ՝ լղոզված, ոչ ադեկվատ գնահատական տալով տարածաշրջանում Բաքվի ջանքերով խմորվող վտանգավոր պրոցեսներին: Անդրադառնալով Բաքու կատարած իր վերջին այցին՝ Կլաարը գրել է.«Մի քանի միտք անցած շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ.


1. Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը՝ ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին.


2. Շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»:


Ինչպես կարելի է արձնագրել, եվրոպացի պաշտոնյան հերթական անգամ հավասարության նշան է դրել ագրեսոր Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ փաստացի գովերգելով Իլհամին այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչ ինտենսիվությամբ է հատկապես վերջին շրջանում Բաքուն խախտում հրադադարը թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, թե՛ Արցախում:


Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը: Նախ պետք է ֆիքսել, որ ՔՊ-ակաների կողմից որպես մեծ ձեռքբերում համարվող եվրոպացի դիտորդների առաքելությունն արդեն իսկ Հայաստանում կարելի է տապալված համարել՝ նկատի ունենալով այն, որ Բաքուն նրանց փաստացի բանի տեղ չի դնում, իսկ նրանք էլ կածես թե ծպտուն չեն հանում այն մասին, թե ինչպիսի սանձարձակ կեցվածք է Բաքուն դրսևորում: Մյուս կողմից՝ ակնհայտ է, թե ինչով կարող է պայմանավորված լինել եվրոպացու հիացմունքը Բաքվով. պատճառն ակնհայտորեն Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահների առաքելության վարկաբեմանն ուղղված քայլերն են ու այն տեղեկատվական պատերազմը, որ կարծես թե կողմերը վարում են միմյանց դեմ՝ առայժմ կապված հայկական տեղանունների գործածության հետ: Այսինքն՝ եթե Ալիևը հենց վաղը Հայաստանի կեսը գրավի, բայց բավարարի եվրոպացիների ցանկությունը՝ դուրս մղելու ռուսներին Արցախից, կլաարները ծպտուն անգամ չեն հանի, չեն էլ հիշի այն մասին, թե ասենք ինչպես է Ալիևը շարունակաբար ստորացնում Մակրոնին. նավթն ու հակառուսականությունը թմրեցրել են եվրոպացիների զգայարանները:


Արտաքին խաղացողները բավական ցինիկ պահվածք են դրսևորւմ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, ինչն է՛լ ավելի է ընդգծում ներքին ռեսուրսների հաշվին Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծման կարևորությունը, բայց համազգային աղետն էլ հենց այն է, որ այդ ներքին ռեսուրսները Նիկոլը ներսից կրծում- վատնում է՝ Հայաստանը սկուտեղի վրա մատուցելով աշխարհաքաղաքական գիշատիչներին:
 
 
Նյութի աղբյուր՝ t.me/armeniainfo

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր