Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

30 նոյ 2022 14:50

Քաղաքացին հայտարարել է, որ պատրաստվում է դանակով կտրել ոստիկանի պարանոցը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը 14։50-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ ինքը պատրաստվում է դանակով կտրել իր վրա արձանագրություն կազմած ոստիկանության ծառայողի պարանոցը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժամունքի  ծառայողները՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ, պարզել են, որ ահազանգողը Վայոց Ձորի մարզի բնակիչ 35-ամյա Պապին Հ․-ն է։
Ոստիկանության Եղեգնաձոի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։  Ահազանգի փաստով ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանի որոշմամբ՝ նշանակվել է ծառայողական քննություն։ Իսկ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/30/1227664/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր