45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել, նա ձերբակալվել է          Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան       Մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է    

04 հոկ 2016 16:54

Լարված մթնոլորտ ԵՊՀ-ում՝ աշխատակիցներից պահանջում են մատնահետքեր թողնել

Hayacq.com-ի տեղեկություններով սեպտեմբերի  30-ից  ԵՊՀ-ում  լարված իրավիճակ է տիրում:  ԲՈՒՀ-ում աշխատողների աշխատաժամանակը վերահսկելու նպատակով աշխատակիցներից պահանջում են  մուտք ու ելքը  կազմակերպել մատնահետքերով: Այս ամենը արվում է  պարտադրողաբար՝ բոլոր աշխատակիցները հրավիրվել են կադրերի բաժին  և պարտադրվել է թողնել մատնահետքեր:Աշխատակիցների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել: Նրանք դեմ չեն վերահսկման գործընթացին, սակայն ոչ այս ձևով:
 
Չնայած, բարձրացած աղմուկից հետո ժամանակավոր կասեցվել  է այս գործընթացը, այնուամենայնիվ աշխատողները մտահոգություն ունեն, որ այն պարտադիր կյանքի կկոչվի և սա ընդամենը ժամանակ շահելու համար է:   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր