Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

02 դեկ 2022 13:50

Բա էն ժամանակ Քոչարյանի և Սարգսյանի հետ ուժեղ դիրք ունեիք, իբր փրկել էիք աշխարհը և Արցախը,ճանաչեի՛ք անկախությունը, խի չարեցիք

«Հայաստանը 90-ականներին Ադրբեջանի դեմ չէր կռվում: Մեր սխալ այն էր, որ ՀՀ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ, ավար բաժանելու նպատակով՝ որ իրենք են փրկել աշխարհը և Արցախը, ստորագրեցին այդ թուղթը, որը պատճառ դարձավ բազմաթիվ որոշումների և Հայաստանը դարձավ օկուպանտ՝ ՄԱԿ-ի որոշումներով»,-ԱԺ-ում անդրադառնալով 1994 թվականին զինադադարի պայմանագրի ստորագրմանը որպես կողմ Հայաստանի մասնակցության փաստին՝ ԱԺ ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:


Նա «Հայաստան» խմբակցության ՀՅԴ անդամ պատգամավորներին հարցրեց, թե ինչու նախկինում հանդես չեն եկել Արցախի հանրապետությունը ճանաչելու նախաձեռնությամբ:


«Հետո դուք իշխանության մեջ էիք. ինձ էլ, որ վռդեցիք ՀՅԴ-ից, այն ժամանակ ընդունեիք Արցախի անկախությունը»,-ասաց պատգամավորը:


«Հայաստան» խմբակցությունից հայտարարեց, որ ՀՅԴ-ն Աղազարյանին չի վռնդել իր շարքերից, այլ հեռացրել է:


Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Բա, որ երեք անգամ էլ խնդրեցի վերականգնել՝ ինձ վռնդեցիք ՀՅԴ-ից: Բա այն ժամանակ ճանաչէիք Արցախի անկախությունը, այդ հնարավորությունը ունեիք, իշխանությունների հետ մոտ էիք, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ուժեղ դիրք ունեիք, ճանաչեիք անկախությունը, հիմա էլ եկել այստեղ ասում եք՝ մանկապարտեզում ծեծում էին, ո՞ւմ էին ծեծում…


Հիմա ասեք: Համարձակություն ունեցե՛ք, փաստաթուղթ բերեք, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի անկախությունը: Ինչո՞ւ եք բերում այսպիսի փաստաթղթեր և, եթե մեր քաղաքական ուժն էլ փորձում է այս կամ այն դիրքում փոփոխություններ, ուղղումներ մտցնի, որպեսզի այն գիծը, որ տարվում է հնարավորինս անխոցելի լինի, սվիններով եք ընդունում»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր