Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»       Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ    

02 դեկ 2022 16:55

Ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանին պետք է օգտագործեք որպես «բուլդոզեր»՝ Տեր-Պետրոսյանի իշխանությունը տապալելու համար, տապալեցինք, բայց հետո գնացինք ավելի վատ ճանապարհով

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի՝ ճամբարափոխ պատգամավորների շարքում իր անունը ևս թվարկելուն, արձագանքել է․ «Ես իմ էն ժամանակվա և էս ժամանակվա գծից չեմ շեղվել․․․ Երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ վարչապետ, ես շատ ուրախ էի էն ժամանակ, որովհետև ես իրեն մինչև էդ ճանաչել էի, և ես նույնիսկ նիստի ժամանակ այսպիսի նախադասություն եմ ասել, կներեք՝ «Ռոբերտ Քոչարյանին պետք է օգտագործեք որպես «բուլդոզեր»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը տապալելու համար»։
 
Մենք օգտագործեցինք, տապալեցինք, բայց հետո գնացինք ավելի վատ ճանապարհով. Քոչարյանը կեղծեց ընտրությունները, և այդ կեղծիքների արդյունքում մենք ունեցանք այն կորուստները, որ ունենք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր