Ագարակավան բնակավայրում հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում          Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն, Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի, Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 20-ի համար    

05 դեկ 2022 15:38

Միակ տարբերակն է սա, ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի

Կարգավիճակի հարցն առանցքային խնդիր է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, դրանից բացի՝ ամենաբարդը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։


«Կարճաժամկետ, միջնաժամկետ ապագայում 100 տոկոսով անհնար է այդ հարցը լուծել։ Դրա համար, միակ տարբերակը, որպեսզի բարելավվեն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, ինչ-որ կերպ կարգավորվեն, տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն լինի, անհրաժեշտ է այդ հարցը թողնել ապագային, որովհետև սա ամենաբարդ հարցն է ու անհնար է շուտափույթ լուծում տալ։ Սա ամենաողջամիտ ու արդյունավետ տարբերակն է:


Ընդհանրապես ցանկացած առաջարկ, որը նման մոտեցում ունի՝ մեզ համար ընդունելի է։ Ռուսաստանը նման մոտեցում ունի, որովհետև շատ խորն է պատկերացնում տարածաշրջանը, կրում է նաև պատմական պատասխանատավություն այստեղ խաղաղության ու կայունության պահպանման համար, հետևաբար սա ընդունելի տարբերակ է։ Այսինքն՝ սա իրական է, ռեալ, այլ տարբերակ չկա։ Ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի»,-նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր