Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

06 դեկ 2022 18:05

Թուրքերին զայրացրել է Netflix-ի սերիալը, որտեղ երկրի շրջանները որպես հայկական են նշված

Սերիալը պատմում է ռեակտիվ ինքնաթիռ շահելու հույսով Pepsi-ի վիճակախաղին 20-ամյա երիտասարդի մասնակցության և դրան հաջորդած իրավական պայքարի մասին։

Թուրք հանդիսատեսին զայրացրել է Netflix հարթակով հեռարձակվող «Pepsi, Where's My Jet» սերիալի առաջին դրվագը, որտեղ երկրի արևելյան շրջանները նշված են եղել որպես Հայաստանի տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին` Sabah թերթին հղում անելով։

«Սերիալի առաջին էպիզոդի տեսարաններից մեկը բուռն արձագանք է առաջացրել թուրք հանդիսատեսի շրջանում, քանի որ ներկայացված քարտեզում Թուրքիայի արևելքի շրջանները նշված են եղել որպես Հայաստանի տարածք։ Սերիալի թուրք երկրպագուները կտրուկ արձագանքել են սոցցանցերում»,-գրում է պարբերականը։

Հաղորդվում է, որ «սա Netflix-ի հետ կապված առաջին սադրանքը չէ»:
«Սիրիայում «Մոսադի» գործակալի մասին Netflix-ի «Լրտեսը» սերիալի չորրորդ սերիայում պատին կախված էր «մասնատված» Թուրքիայի քարտեզը։ Netflix-ի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» վավերագրական ֆիլմի հինգերորդ էպիզոդում աշխարհի քարտեզի վրա մի հետաքրքիր մանրամասն է նկատվել. Թուրքիան քարտեզի վրա մասնատված էր, իսկ բաժանված հողերը նշված էին որպես Հայաստանի տարածք»,-գրել է թերթը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր