Այս կենդանակերպի նշանների համար հուլիսի 5-ից կսկսվի հաջողության ալիք՝ նոր հնարավորություններ կարիերայում և անձնական կյանքում          Հուլիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներին    

12 դեկ 2022 13:50

Կա Անկարայի հետ համատեղ մշակված ծրագիր,Նվազագույն խնդիրը Արցախ այլ երկրների՝ հատկապես Թուրքիայի զորքեր բերելն է,առավելագույնը՝ ռուս խաղաղապահների հեռացումը

Կարևոր մի հանգամանք կա Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիների կողմից բեմադրված այս էժան շոուի մեջ, տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ 


«Նրանք հիմա պայքարում են ոչ թե հայերի, այլ ռուս խաղաղապահների դեմ։ Ամեն ինչ անում են, որպեսզի վերջիններիս նյարդերը տեղի տան, և ինչ-որ բախում հրահրվի։ Դրանից հետո պաշտոնական Բաքուն կսկսի բողոքել ռուս խաղաղապահների վարքագծից և օրակարգ կբերի «խաղաղապահների խնդիրը» լուծելու հարցը։ 


Այստեղ նրանք պլան-մինիմում և պլան-մաքսիմում ունեն։ Նվազագույն խնդիրը Արցախ այլ երկրների՝ հատկապես Թուրքիայի զորքեր բերելն է։ Առավելագույնը՝ ռուս խաղաղապահների հեռացումը։


Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ սա Անկարայի հետ համատեղ մշակված ծրագիր է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր