Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ       Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 3 կմ հարավ-արևելք    

13 դեկ 2022 16:09

Չավուշօղլուն սպառնո՞ւմ է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին.ազգուշացնում ենք՝ կա՛մ դուք կատարում ենք 2019թ․ համաձայնագրի դրույթները, կա՛մ մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է

Թուրքիան շարունակում է սպառնալ Սիրիայի քրդական ուժերին (PYD/YPG)՝ նրանց նույնացնելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ, որին Անկարան համարում է ահաբեկչական, գրում է ermenihaber-ը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհդարանում ԱԳՆ-ի  բյուջեի քննարման ժամանակ անդրադարձել է Սիրիայում ու Իրաքում գործող նշյալ քրդական կառույցների թեմային:

«Կտրականապես չենք թողնելու, որ  PKK/PYD/YPG ներկայություն ունենա Սիրիայում ու Իրաքում: Այս հարցում ինչ ուզում են, թող ասեն, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք գտնում: Մինչ մեր անվտանգության ուժերը տքնաջան աշխատում են, մեր դիվանագետներն էլ միջազգային հարթակներում շարունակում են պատմել մեր պայքարի իրավացիության ու օրինականության մասին: Մեր գործընկերներին զգուշացնում ենք՝ կա՛մ դուք կատարում ենք 2019թ․ համաձայնագրի դրույթները, կա՛մ մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է», - ասել է նա: 

Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին խոստումները չկատարելու մեջ: Ըստ թուրքական կողմի՝ նրանք պետք է քրդական ուժերին դուրս բերեին Սիրիայի հյուսիսային հատվածներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր