Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

27 հուլ 2022 14:30

Եթե նրանք չկարողանան , մենք դա կանենք.Չավուշօղլուն դժգոհել է ԱՄՆ-ից և Ռուսաստանից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TV100-ի ուղիղ եթերում պատասխանելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերին՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին մեղադրել է այդ պայքարում անկեղծ չլինելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ը:

«PKK-ն (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն, որը պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական է հռչակված) և այլ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են իրենց սադրանքները: Մենք միշտ ասում ենք, որ ահաբեկչական կազմակերպությունները սպառնալիք են և՛ Իրաքի, և՛ մեզ համար: Իրաքի կառավարությունը չի կարող հաջողությամբ պայքարել ահաբեկչության դեմ: Եթե տեղական ռեժիմը չկարողանա պայքարել ահաբեկիչների դեմ, մենք դա կանենք»,- ասել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է տեր կանգնեն Սիրիայի հետ կապված իրենց խոսքին: Նրանք պետք է ահաբեկիչներին դուրս բերեին տարածքից, սակայն դա չեն արել:
Նա ասել է, որ ԱՄՆ-ը դեռ շարունակում է սպառազինությամբ աջակցել ահաբեկիչներին և պետք է բացատրություն տա այս կապակցությամբ:

«PKK և YPG-ն (պաշտոնական անկարան համարում է PKK-ի սիրիական թևը) օգտագործում են երկուսիդ էլ (նկատի ունի ՌԴ-ին և ԱՄՆ-ին։-խմբ)»,- ասել է նա:

«Մենք տեսանք, թե ինչպես են նրանք պայքարում Իսլամական պետության դեմ: Մենք գիտենք, թե ինչպես են նրանց ինքնաթիռով հասցրել Աֆղանստան։ Դա անկեղծ չլինելու նշան է։ Ահաբեկիչը ահաբեկիչ է: PYD-ի և PKK-ի միջև տարբերություն չկա: ԱՄՆ-ը դա բոլորից լավ գիտի։ Նրանց արածն անընդունելի է»,- շարունակելով մեղադրել ԱՄՆ-ին՝ եզրափակել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր