Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

14 դեկ 2022 10:03

Այս իրավիճակը ձեռնտու է իշխանություններին. հասցնելու են այն կետին, որ ինչ էլ ստորագրեն, մատուցեն որպես հազարավոր կյանքերի փրկագին .«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լաչինի ճանապարհի փակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության լռությունը վտանգավոր սպասում է առաջացրել քաղաքական դաշտում, անգամ՝ ներիշխանական։ Ենթադրում են, որ իրավիճակը հասցնելու են այն կետին, որ ինչ էլ ստորագրեն, մատուցեն որպես հազարավոր կյանքերի փրկագին, ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ին արեցին՝ հայտարարելով, որ 30 հազար զինվորի կյանք փրկեցին։


Ուստի ենթադրվում է, որ Արցախի ճանապարհի որոշ ժամանակով փակ մնալը ձեռնտու է իշխանություններին, որ ցույց տան, թե ինչ կարող է լինել, եթե դիմադրեն եւ Ադրբեջանի ուզածը չտան: Վատատեսներն ասում են, որ Զանգեզուրի միջանցքը, ի վերջո, տալու է եւ հայտարարի, որ 120 հազար արցախցի է փրկել հումանիտար ճգնաժամից»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր