Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում արշալույսները չեն խաղաղվում, տուժող կողմը դժգոհ է, մեղադրյալի ընտանիքի անդամների կյանքն էլ դժոխքի է վերածվել          Ապրիլի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 դեկ 2022 14:10

Լաչինի ճանապարհը փակել են ռուս խաղաղապահները, ոչ թե ադրբեջանցի ցուցարարները. Ադրբեջանի նախագահի օգնական

Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ռուս խաղաղապահ զորախումբը։ Այս մասին դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ռուս խաղաղապահ զորախումբը։ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձում են կասեցնել թալանված բնական ռեսուրսների ապօրինի տեղափոխումը, սակայն չեն խանգարում այլ քաղաքացիական մեքենաների տեղաշարժին»,- ասել է Հաջիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր