Հունվարի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը          Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի       Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին    

15 դեկ 2022 13:14

Հանցավոր աշխարհում հայտնի հեղինակությունները կասկածվում են ՀՀ-ում հայտնի կայքերից մեկի հիմնադրին ու նրա աշխատակիցներին սպանության սպառնալիքներ տալու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանցավոր աշխարհում հայտնի հեղինակություններ՝ քրեական պատմություններով հայտնի նորատուսցի եղբայրներ Արա և Ալիկ Բանդուրյանները սպանության սպառնալիքներ են հնչեցրել մի քաղաքացու նկատմամբ։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացին Կոտայքի մարզում հաշվառված 46-ամյա Ա․Հ․-ն է և Հայաստանում հայտնի էլեկտրոնային կայքերից մեկի հիմնադիրն է, ու 42-ամյա Արա և 41-ամյա Ալիկ Բանդուրյանները կասկածվում են կայքի աշխատակիցների նկատմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր