Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

17 դեկ 2022 10:04

Հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու մասին մտածել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց՝ «Լաչինի միջանցքը» փակելուց հետո ՀՀ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, ելույթներ են ունենում ու մեղադրում Արցախում խաղարարար առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին, թե իրենց պատասխանատվության գոտու անվտանգ երթեւեկը չեն ապահովում:


«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ իշխանության ներսում ոչ բոլորն են վատ տրամադրված Ռուսաստանի դեմ, ավելին՝ որոշներն այն տեսակետին են, որ խաղաղապահներին շատ ավելի լայն լիազորություններ պետք է տրվեն: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, օրինակ, վստահ է՝ եթե Ռուսաստանն այժմ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ չլիներ, ապա, պարզ է, նրա ձայնի տոնայնությունը բոլորովին այլ կլիներ: «Այս ամենը պետք է հաշվի առնել ու հասկանալ՝ ՌԴ-ն ունեցած մանդատով արդյոք կարողանում է իր առջեւ դրված խնդիրը լուծել: Այո, պարտավոր է լուծել, բայց կարողանո՞ւմ է լուծել: Սա՛ է խնդիրը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է նա:


«Իսկ եթե չի կարողանում լուծել, ապա ի՞նչ անել»,- մեր հարցին ի պատասխան՝ պատգամավորն արձագանքում է՝ այդ հարցում հայկական դիվանագիտությունից շատ բան կախված չէ: «Եթե չի կարողանում, ապա հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու ու նրանց՝ որպես միջազգային խաղաղապահ մանդատ տալու մասին մտածել: Սրանք բացարձակ իմ մտորումներն են»,- բարձրաձայնում է ՔՊ-ական պատգամավորը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարումa

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր